Ապօրինի ծառահատման դեպքեր Դիլիջան ազգային պարկում
Դիլիջան ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից մարտի 20-ին հանրային մոնիթորինգ իրականացնող էկոպատրուլի մասնակիցների ահազանգի հիման վրա արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խմ փայտանյութ: Դեպքի առնչությամբ Դիլիջան ազգային պարկի տնօրինության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել