Այս մեթոդը դուր չի գա օրինազանց և անկարգապահ վարորդներին, բայց վստահ եմ, որ աշխարհում մի օր հաստատ կսկսվի սա կիրառվել և մենք կարող ենք լինել առաջինը։

Հաշվառված բոլոր մեքենաների մեջ տեղադրում ենք GPS համակարգեր, որտեղ նշված է, թե որ փողոցում որքան է թույլատրելի առավելագույն արագությունը, տվյալ խաչմերուկից ձախ գնալ կամ հետադարձ կատարել թույլատրվում է, թե ոչ։

Եվ այսպես՝ ցանկացած պահի, երբ մեքենան կգերազանցի սահմանված առավելագույն արագությունն ավելի քան 3 վայրկյանով, կսկսի ավտոմատ համակարգով տուգանվել, կկատարի սխալ շրջադարձ՝ կրկին տուգանք։

Ամեն ամսվա սկզբում էլեկտրոնային կամ թղթային տարբերակով կծանուցվենք նախորդ ամսվա խախտումների մասին։

Սրա շնորհիվ փողոցներից կվերանան երթևեկության կանոններ չիմացողները և կունենանք զգոնության գագաթնակետին գտնվող վարորդներ, վրաերթի վայրից փախուստ կատարելը կլինի անիմաստ և այլն։

Հ.Գ. Գրառումը, բնականաբար, կես կատակ, կես լուրջ է. կատակ՝ ժողովրդի համար, լուրջ՝ պոտենցիալ ներդրողների։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել