Յուրաքանչյուր ծնող իր երեխային դաստիարակելու սեփական մեթոդներն ունի։ Երեխաներին նախատելու համար ոմանք ուղղակի բղավում են նրանց վրա, ոմանք անկյուն կանգնեցնում, իսկ առավել նյարդայինները՝ հարվածում։ Հոգեբանները բազմիցս նշել են, որ արգելվում է երեխայի վրա բարկանալիս հարվածել նրան, առավել ևս՝ ծեծել, սակայն ինչո՞ւ։ Այսօր ձեզ ենք ներկայացնում պատճառները։

Երկար տարիներ շարունակ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխային հարվածելը նրան որևէ բան սովորեցնելու ամենաանարդյունավետ միջոցն է։ Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրենքն արգելում է խփել, ծեծել երեխային՝ լինի տանը, թե դպրոցում, և այդ ամենը խստորեն վերահսկվում է։

Image result for child abuse

«Ոմանք ասում են՝ ընդամենը մեկ ապտակ տալն ընդունելի է, սակայն իրականում այդպես չէ։ Անգամ թեթև հարվածելը բացասաբար է ազդում երեխայի հոգեբանության վրա, ինչպես նաև վատացնում է ծնող-երեխա հարաբերությունները։ Երբ երեխային հարվածում ես, նա ենթագիտակցորեն կարծում է, որ դա նորմալ է, ուստի նրա մոտ ագրեսիվ ռեակցիաներ են զարգանում, նա կարող է անգամ առանց որևէ լուրջ պատճառի հարվածել մյուսներին՝ իր ընկերներին, անծանոթներին»,- ասում է մի հոգեբան։

Նրանք նաև նշել են, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ծեծը տարբեր ազդեցություն է ունենում։ Շատերը դեպրեսիայի մեջ են ընկնում, սկսում են ատել իրենց ծնողներին ու անգամ իրենք իրենց՝ կարծելով, որ իրենք շատ վատն են։  Բացի այդ՝ երեխայի մոտ վախ է առաջանում դեպի ծնողը, ինչն ամենավատ բանն է, որ կարող է պատահել․ պատկերացրեք՝ ձեր որդին կամ դուստրը սարսափում է ձեզնից և խուսափում է ձեզ հետ շփվելուց։

Image result for parent teaching kid

«Եվ վերջում, հիշեք, որ ընդամենը մեկ ապտակը կարող է բացասաբար ազդել ձեր զավակի հոգեբանության վրա։ Հարվածելուց առաջ միշտ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք չե՞ք կարող նրան խրատել այլ եղանակներով։ Վստահեցնում ենք, որ այլընտրանքային եղանակներ կան»,- ավելացրել են հոգեբանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել