Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ նախորդ տարի արված հայտարարություններից մեկը, թե կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ պատասխանատու քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր առջև դրված ծրագիրը իրականացնելու է, մասնավորապես, 2018 թվականին կբարձրացնեն բազիսային աշխատավարձերն ու թոշակները:

«Բոլորս գիտենք, որ այս տարի որևէ բարձրացում չի եղել և իրականությունն այն է, որ կառավարության միջնաժամկետ ծրագրով՝ ներառյալ 2019 թվականը, որևէ ավելացում չի նախատեսվում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ  իսկապես, միջնաժամկետ ծրագրերի ծախսերի մեջ այդպիսի գումարներ չեն նախատեսել, բայց ամեն անգամ քննարկումների ժամանակ խոսել են տնտեսական հնարավորությունների և հարկային եկամուտների աճին ադեկվատ դրանց բարձրացման մասին:

«Մենք չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ես նվազագույն աշխատավարձը, իսկ հետո տնտեսական իրավիճակը ցույց է տալիս, որ հնարավոր չէ բարձրացնել:  Վտանգավոր է, երբ  ընթացիկ պարտավորություններ ես ստանձնում, իսկ հետո հասկանում ես, որ չես կարող իրականացնել այդ պարտավորությունը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել