Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնից Սերգեյ Լավրովի սպասվող հրաժարականի մասին: Հրաժարականը պատրաստվում էր բավականին երկար ժամանակ եւ այն տեղի կունենա հենց Լավրովի նախաձեռնությամբ, հայտնում է RTVI-ին:

Լրատվամիջոցը վկայակոչում է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը: Նա հստակ պատասխան չի տվել այս հարցի վերաբերյալ: «Չգիտեմ՝ կմնա Լավրովն իր պաշտոնում, թե ոչ», - հայտնել է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ում լրավտամիջոցի աղբյուրների, արդեն մի քանի տարի է Լավրովը ցանկանում է հեռանալ նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում է 2004 թ-ից: «Պատճառն առաջին հերթին հոգնածությունն է: Պուտինի խնդրանքով նա աշխատել է մինչեւ նախագահական ընտրություններ, որը տեղի ունեցավ մարտի 18-ին», - հայտնում է լրատվամիջոցն ու նշում, որ ընտրություններից հետո պետք է հաստատվի նոր կառավարության կազմը:

ԶԼՄ-ները նաեւ նշում են ԱԳ նախարարի հնարավոր նոր թեկնածուի անունը: Առավել հաճախ հիշատակվում է փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի անունը, որը 2012-2018 թթ. ներկայացրել է Ռուսաստանը ՆԱՏՕ-ում:

Աղբյուրը նաեւ նշում է, որ Լավրովը, հավանական է, չանցնի թոշակի, այլ պատվավոր պաշտոն զբաղեցնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Սերգեյ Լավրովի ծննդյան օրն է: Նա դարցավ 68 տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել