Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է  ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը:  Այսօրվա նիստին դատարանում հետազոտվում է ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ամբաստանյալների մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Գաղտնալսումների համաձայն՝ ըստ ներկայանալու Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը զանգահարել է տարբեր մարդկանց և հայտնել.«Հեղափոխությունը սկսվել է և մենք օգնության կարիք ունենք: «Հրեշտակների» գունդը վերցրել ենք, պետք է շարժվենք աջ ու ձախ ժողովրդին հանեք ոտքի:

Ձեր օգնության, ժողովրդի մոբիլիզացիայի կարիքն ունենք, ժողովրդին հանեք ոտի, տեղեկացրեք, իրազեկեք»:
Նույնատիպ զանգ կատարել է նաև Պավլիկ Մանուկյանը և  հայտնել, որ ժողովրդին պետք է ոտքի հանել: Նա զանգահարել է ոմն Աշոտի և հայտնել. «Օսիպյանն այստեղ է, մեր մոտ, կարծում եմ` կռիվ է լինելու, դուք ժողովրդին հանեք ոտքի»:
Ընթերցվեց նաև 2016 թվականի հուլիսի 20-ին Վարուժան Ավետիսյանի զանգը Նարինեին, ում հայտնում է, որ ժողովրդին հայտնի, որ Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին չլսեն:

Նույն օրը Պավլիկ Մանուկյանը զանգում է ոմն Սևակի ու ասում.«Ապեր, ի՞նչ կա, մեր տղերքին ասա` Նիկոլին շուռ տան զիբիլի վեդրոն, Նիկոլին չլսեն, թող շպրտեն  վեդրոն, եթե չեք կարում քար, մար շպրտեք վրեն»:

Երբ դատական նիստին մեղադրող դատախազն ընթերցում վերը նշվածը, Պավլիկ Մանուկյանը տեղից գոռաց. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել