Տրամադրվեք և փորձեք լսել Ձեր ներքին ձայնը, իսկ հետո ընտրեք ներկայացված խորհրդանիշներից մեկը (1-9), որն ամենից շատն է Ձեզ դուր գալիս: Հիշեք, այս թեստն ամբողջությամբ հիմնված է ինտուիտիվ ընկալունակության վրա, որպեսզի ստանաք ճիշտ հաղորդագրություն Ձեր պահապան հրեշտակից:

Պատասխանները՝ ներքևում

1.

Ժամանակն է թույլ տալու ամեն անպետքին հեռանալ և սկսել վստահել Տիեզերքին: Մի փորձեք պայքարել, այլ թուլացեք և սահուն շարժվեք կյանքի հոսքի հետ: Այդ ընթացքում Ձեզ հարկավոր է մի պահ կանգ առնել և դադարել ամեն կերպ առաջ մղվել, ուղղակի ընդունել իրական պահը: Ձեր հաջորդ քայլը Ձեզ հասկանալի կլինի և կհանգստանաք և կկենտրոնանաք Ձեր անկեղծ մտադրությունների վրա: Շտապ որոշումներ մի կայացրեք և թույլ տվեք ներքին լռությանն ուղղորդել Ձեզ:

2․

Սահմանը վատ չէ, բայց միայն այն դեպքում, եթե այն կառուցված է գիտակցորեն: Այդպիսով դուք կառուցվածքային եք դարձնում Ձեր կյանքը և հասկանում եք, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք տվյալ պահին: Պատասխանատվություն վերցրեք այն բանի համար, ինչ տեղի է ունենում չպլանավորված, և դադարեք ծախսել Ձեր ժամանակն ու էներգիան մարդկանց և իրավիճակների վրա, որոնք այլևս Ձեզ օգտակար չեն: Դա հիմնական մաքրման ժամանակահատվածն է, որը կօգնի Ձեզ կարգ ու կանոն հաստատել մտքերում և Ձեզ համար գծել շարժման ուղղությունը:

3.

Դուք ճիշտ ճանապարհին եք և չնայած կարող եք շատ հարցեր ունենալ, Տիեզերքը փորձում է Ձեզ հասկացնել, որ դուք վերահսկողության ներքո եք, և Ձեր մասին հոգ են տանում: Վստահեք Տիեզերքին: Ձեզ պետք չէ անհանգստանալ ապագայի կամ անցյալի համար, ուղղակի մնացեք ներկայի ամեն մի պահի մեջ և հետևեք, թե ինչպես է Ձեր կյանքում տեղի ունենում իսկական կախարդանքը: Եթե դուք պետք է ընդունեք կարևոր որոշում, հետևեք նշաններին․ դրանք կհուշեն Ձեզ ճիշտ ճանապարհը:

4.

Ժամանակն է եկել բաց թողնելու անցյալը, քանի որ դուք մնացել եք այնտեղ, ինչը վաղուց գնացել է անվերադարձ: Նույնիսկ չնչին օգուտ չկա անընդհատ կրկին ու կրկին հին պատմությունները պատմելուց: Ձեր ձեռքում հնարավորություն կա կառուցելու ապագան, և միակ միջոցը, որի օգնությամբ կկարողանաք դա անել, փոխել Ձեր ներկայի ընկալումը: Հին էմոցիաները հիշեք վերջին անգամ, իսկ հետո վճռական կերպով վռնդեք դրանք: Առանց դրա չեք կարողանա առաջ շարժվել։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել