Շատ համեղ տնական թխվածքներ, որոնք պատրաստելու համար հարկավոր չէ մեծ ջանքեր թափել։

Բաղադրիչներ՝

  • կաթնաշոռ – 250 գրամ,
  • մարգարին – 100 գրամ,
  • ալյուր – 400 գրամ,
  • ձվի դեղնուց – 2 հատ,
  • շաքար – 120 գրամ,
  • վանիլին – 1 գրամ,
  • սոդա – 1/4 թեյի գդալ,
  • աղ – 1 պտղունց։

Պատրաստման եղանակը՝

  • Խառնել կաթնաշոռը մարգարինի, շաքարի, վանիլի, աղի և ձվի դեղնուցի հետ։
  • Հարում ենք պատառաքաղով մինչև միատարր զանգված ստանալը։
  • Աստիճանաբար ավելացնում ենք խառնած սոդան ալյուրի հետ և հունցում ենք փափուկ խմոր։
  • Ալյուրը կարող է պահանջվել ավելի շատ՝ կախված կաթնաշոռի յուղայնությունից և դեղնուցի չափերից։
  • Գրտնակում ենք խմորը 2-3 մմ հաստությամբ և  կտրում ենք բաժակի տրամագծի չափով շրջանակներ։
  • Դնում ենք 3 կամ 4 շերտեր իրար վրա և զգուշորեն պտտում՝ պատրաստելով ռուլետներ։
  • Ռուլետը դանակով մեջտեղից բաժանում ենք 2 մասի։
  • Անում ենք 2 վարդ և դնում տապակայի մեջ, որը պատված է խոհանոցային թղթով։շ
  • Եփում ենք 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե մինչև ախորժալի կարմիր գույն ստանալը՝ փորձելով չվառել։
  • Լցնում ենք տաք վարդերի վրա շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել