Չնայած այն բանին, որ պատերազմն ընդունված է դիտարկել որպես «տղամարդկային գործունեության ոլորտ», ինչպես և կյանքի այլ ոլորտներում, այստեղ ևս կանայք մեծ դեր են ունեցել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ կանայք են մեծ ազդեցություն ունեցել գործողութունների զարգացման և նացիստական կուսակցության գլխում գտնվող տղամարդկանց վրա: Ի դեպ՝ նրանք ազդեցություն էին ունենում տարատեսակ ուղղություններով ՝ երբեմն սիրո, երբեմն ուղղակի աջակցության: Լինելով ապագա կողակիցներ, սիրուհիներ, ընկերներ և անգամ «զենքի ընկերներ»՝ որոշ կանայք մեծ դեր ունեին Երրորդ Ռեյխի գործունեության մեջ:

Եվա Բրաուն

Հիտլերի ամենահայտնի կողակիցը Եվա Աննա Պաուլա Բրաունն էր, ում առաջին անգամ հանդիպել է 1929 թ.: Եվան 17 տարեկան հասակում Երրորդ Ռեյխի պաշտոնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի մոտ որպես մոդել և օգնական էր աշխատում: Ավելի ուշ նա ծանոթացավ Հիտլերի հետ. նրանք սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, այնուհետև դարձան սիրեկաններ:

Եվան հաճախ բողոքում էր, որ Հիտլերն իրեն անտեսում  և չի ընդունում իր՝ մի շարք սովորություններ, ինչպիսիք էին, օրինակ, դիմահարդարումը, ծխելը և արևային լոգանքի հանդեպ մեծ սերը: Ֆյուրերի հետ հարաբերությունների ընթացքում նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել: Երկրորդ փորձից հետո՝ 1935 թ., երբ նա 25 քնաբեր հաբ էր ընդունել, Հիտլերը նրան տուն բերեց: Այդ օրվանից սկսած Եվան մեկուսի, սակայն շքեղ ու պաշտպանված կյանք էր վարում ողջ պատերազմի ընթացքում:

Ընդունված է համարել, որ նա որոշակի ազդեցություն է ունեցել Հիտլերի վարած քաղաքականության վրա: 1944 թ. նա անգամ Հիտլերի հետ միասին պաշտոնական հանդիպումների է մասնակցել: Եվայի՝ ինքնասպանության երրորդ փորձը հաջողությամբ ավարտվեց. դա տեղի ունեցավ պատերազմի վերջում՝ 1945 թ. ապրիլի 30-ին, երբ ամունությունից հետո ֆյուրերի հետ միասին նա ինքնասպան եղավ ստորգետնյա բունկերում, որպեսզի խուսափի գերությունից:

 

Իլզե Հիրշ

Իլզե Հիրշն ուսանել է հիտլերյան երիտասարդական կենտրոնում, որը հայտնի էր որպես BDM: 16 տարեկանում նա դարձավ Մոնշաու քաղաքում Հիտլերի գլխավոր կազմակերպիչներից մեկը և Հուլչրատ ամրոցում վերապատրաստվելուց հետո մասնակցություն ունեցավ ամերիկացիների դաշնակից Ֆրանց Օպենհոֆի սպանության գործում:

Հիրշը և ևս հինգ մարդիկ օդապարիկից թռան քաղաքի ծայրամաս և ուղևորվեցին դեպի իրենց թիրախը: Արդյունքում, հասնելով Օպենհոֆի տուն, նրանք հեշտությամբ գնդակահարեցին նրան նստավայրի ատիճանների վրա: Պատերազմից հետո երիտասարդական խմբավորման բոլոր մասնակիցները ձերբակալվեցին, սակայն Իլզեին հաջողվեց խուսափել բանտից ու ազատությունը վայելել:

 

Մագդա Գեբելս

Յոհանա Մարիա Մագդալենա Գեբելսը Երրորդ Ռեյխի առաջին տիկինն էր ու քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի կինը: Նա Գեբելսի հետ ծանոթացել է, երբ աշխատանքի է անցել նրա մոտ որպես քարտուղար: 1931 թ.՝ առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո, նա ամուսնացավ Գեբելսի հետ: Մագդան Հիտլերի գաղտնի երկրպագուհին էր ու իր բոլոր երեխաներին տվել է այնպիսի անուններ, որոնք սկսվում էին ֆյուրերի ազգանվան առաջին տառով:

Հիտլերի կյանքի վերջին օրերին Մագդան նրա հետ միասին բունկերում է անցկացրել, ինչպես նաև պատերազմի վերջում վերջ է տվել իր վեց երեխաների կյանքին: Բժիշկը երեխաներին պառկեցրել էր քնելու, սակայն չէր կարողացել սպանել նրանց: Հենց այդ ժամանակ էլ Մագդան բուժքույրերի օգնությամբ բացել է երեխաների բերանները և թունավորել նրանց կալիումի ցիանիդով: Նրանց մահից հետո ամուսինը՝ Յոզեֆ Գեբելսը, նույնպես ինքնասպան է եղել:

Մինչ այս սարսափելի գործողության իրականացումը Մագդան ընկերուհուն խոստովանել է, որ պատերազմի ավարտից հետո Յոզեֆը կհամարվի Գերմանիայի ամենամեծ հանցագործներից մեկը, որը երբևէ գոյություն է ունեցել: Երեխաները դա անդադար լսելու էին. մարդիկ նրանց նվաստացնելու էին, ծաղրելու և նեղացնելու: «Մենք նրանց մեզ հետ կտանենք. նրանք չափազանց լավն են մնալու համար այն աշխարհում, որը գոյություն է ունենալու պատերազմից հետո»:

 

Հանա Ռեյչ

Հանան ծնվել է Լեհաստանում և մինչև պատերազմական գործողությունների սկսվելը գլխավոր օդաչուներից մեկն էր, ով վարպետորեն տարբեր հնարքներ էր կատարում օդում: Նա համաշխարհային տարբեր ռեկորդներ է սահմանել, որոնք չեն գերազանցվել մինչ օրս: Նա 1937 թ. Լյուֆտվաֆեում դարձավ գլխավոր օդաչու-փորձարկողը, կարևորագույն դեր էր խաղում նախագծերում, ինչպես նաև նրանցից մեկն էր, ովքեր առաջինը թռչեցին ուղղաթիռով:

Լինելով Հիտլերի և վերջինիս քաղաքականության ապագա հետևորդը՝ Հանան միակ կինն էր, ով առաջին և երկրորդ աստիճանների Երկաթե խաչ ստացավ, բացի այդ՝ նրան շատ էր սիրում նացիստական կուսակցության գլխավորը: Նա Հիտլերի սիրուհին էր, աշխատում էր ինովացիոն տարբեր ծրագրերում և մի քանի անգամ տրավմաներ է ստացել: Նրա կատարած ամենավնասակար աշխատանքը Messerschmitt 163-ի՝ փորձնական հրթիռի փորձարկումն էր: Մեկ ու կես րոպեի ընթացքում նա 30,000 ֆուտ բարձրության հասավ, որը ռեկորդ էր:

Նա Հիտլերի հետ էր մինչ այն պահը, երբ վերջինս ինքնասպանությամբ վերջ դրեց կյանքին: Դրանից հետո քիչ ժամանակ անց անցավ առաջադրանքի կատարմանը՝ մոտեցող ռուսական զորքերի ռմբակոծմանը: Նա գոյատևեց պատերազմի ընթացքում և մահացավ Ֆրանկֆուրտում 1979 թ.՝ 67 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել