Սիրիա Թուրքիայի ներխուժման և այդ երկրի տարածքում քրդերի դեմ ռազմական գործողությունների հետ կապված միջազգային հանրության լռությունը խրախուսում է պաշտոնական Անկարայի անպատժելիության հետագա դրսևորումները, ինչը հղի է ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի կայունության պահպանման տեսանկյունից լրջագույն ռիսկերով ու մարտահրավերներով։ Իսկ որ թուրքական կողմից նման դրսևորումներ կլինեն առաջիկայում, կասկածից վեր է։ Էրդողանը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» օպերացիան ընդլայնվելու է դեպի արևելք՝ նպատակ ունենալով ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնել արդեն Իրաքի տարածքը՝ ճնշելու տեղի քրդերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել