«Pixar» ընկերության ռազմավարությունն ուսումնասիրելիս մի հետաքրքիր փաստ նկատեցի, որի մասին ցանկանում եմ ներկայացնել այս գրառման մեջ: Նախ ուշադրություն դարձրեք այս բոլոր նկարների A 113 թվին`

Հետաքրքիր նկարներ

հետաքրքիր նկարներ

մուլտիկ

ծիծաղելի նկարներ

զավեշտալի նկարներ

նկար

բիզնես

pixar

նկարներ

ինքնաթիռ

մուլֆիլմ

մուլտ

ծիծաղելի

տրամվայ

images (2)

Մուլտ

Ինչո՞վ է բոլորիս հայտնի «Pixar» ընկերությունը: Իհարկե, այն ընկերությունն է, որի զարգացման մեջ կրկին իր գործոնն ուներ Սթիվ Ջոբսը: Բայց մի հետաքրքիր թիվ կա, որն առկա է գրեթե բոլոր մուլտֆիլմերում, որոնք թողարկում է այս ընկերությունը: Ի՞նչն է պատճառը: Ահա այստեղ խոսքը բրենդինգի մասին է, որը նշանակում է` մուլտը թողարկվել է Ջոն Լեսեթերի կողմից: A 113 թիվը Լեսեթերի  այն դասարանի համարն է, որտեղ նա սովորել է դիզայն ու անիմացիա:

Ջոն Լեսեթեր անունը հայտնի է մուլտիպլիկացիոն կինոնկարների նկարահանման ամբողջ ոլորտում, բայց ինչ-որ մի յուրահատկություն պետք էր, որպեսզի նա առանձնանար, և հանդիսատեսն ու ներդրողները կոնկրետ իմանային, թե ով է հեղինակը: Նա իր ոլորտի ամենամեծ հեղինակություններից է և հարկավոր էր ինչ-որ կերպ արտահայտել և մրցակիցներից տարբերակել հենց այս հեղինակության գործերը: Դե իհարկե, այստեղ մեծ դեր է խաղալու ինչ-որ նշանի առկայությունը մուլտֆիլմերում, որը նշանակում է` Made by Lesseter: A 113 թիվն այդ նշանն ու որակի խորհրդանիշն է, որն արտացոլում է Լեսեթերի աշխատանքը, հետևաբար դա նշանակում է միայն բարձր որակ, իսկ բարձր որակն արդեն իսկ բարձր գին է:

Այնպես որ, ևս մեկ անգամ նկատեցինք, թե ինչպես կարելի է ուղղակիորեն բարձրացնել բրենդի արժեքը, այսինքն` հեղինակն անընդհատ ինչ-որ մի նշանի առկայությամբ ազդում է սպառողի ենթագիտակցության վրա, որն արդեն իսկ տպավորվում է որպես բարձրորակ ֆիլմ: Հետաքրքիր մոտեցում էր մրցակիցներից տարբերվելու և ենթագիտակցության վրա ազդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել