Եղունգների դիզայնն ու ոճը դարձել են խենթության աստիճան կարևոր կնոջ ավարտուն կերպարի ստեղծման հարցում: Իսկ 2018-ին շատ երկար եղունգներն են դարձել նորարար և ագրեսիվ միտումներից մեկը: Լաքի համապատասխան և գրագետ ընտրության դեպքում անկրկնելի էֆեկտի կարելի է հասնել:

Երկար եղունգների նորաձև տենդենցները 2018-ի համար

Շատ ոճաբանների կարծիքով լաքն առավել գեղեցիկ և աչքի ընկնող է ստացվում երկար եղունգների վրա, ինչը առավել համապատասխան է երեկույթների, միջոցառումների և ներկայացման համար: Այդ առումով ամենօրյա տեմպի մեջ շատերը երկար եղունգ դժվարանում են պահել:

Ուրախ և թեթև դիզայն կարելի է երկար եղունգների վրա ստանալ ուրախ և հետաքրքիր պրինտների, զոլերի, օղակների միջոցով: Իսկ 2018-ին ձեր երկար եղունգներին գլամուր էֆեկտ ստանալու համար միագույն ֆոնն է համապատասխան՝ զմրուխտե քարերի համադրմամբ:

Երկար եղունգներն ունեն երեք չափս՝ կարճ, միջին և գերերկար:

2018-ի երկար եղունգների ոճն ու առանձնահատկությունները

Երկար եղունգները ենթադրում են առավել մեծ տարածք դիզայնի և ստեղծագործելու համար, հատկապես ավելանում է հնարավորությունը տարբեր ստիկերներ, քարեր, պատկերներ, տրաֆարետներ կպցնելու համար:

Շատ նորաձև կանայք նախընտրում են երկար եղունգների արհեստական տարբերակը, որն ավելի հեշտ է պահել խնամքի և ամրության առումով: Դա իդեալական լուծում է միանգամից երկար և նորաոճ եղունգ ունենալու առումով:

Երկար եղունգների մշակումն ու գեղեցիկ ոճի ստեղծումը պահանջում է մեծ վարպետություն և գիտակություն: Իրոք, գեղեցիկ դիզայն ստանալը երկար եղունգների վրա ավելի դժվար է և տարբերվում է ավանդական ստանդարտ չափի եղունգների վառ գունաներկումից:

2018-ի երկար եղունգները դրա ապացույցն են, որոնք ներկայացված են ստորև 2018-ին նորաձև երկար եղունգների լուսանկարներում:

2018-ի երկար եղունգներ՝ դասական, բայց նորաձև թրենդ

70-80-ականներին նորաձևություն ներխուժած երկար եղունգների տենդենցն իր հետ բերեց նաև եղունգների դիզայնի համար հնարավոր նոր մոտեցումներ, ինչպիսիք են ծաղկային դիզայնը, քարերի խաղը, սուր եղունգների տենդենցը: Եթե դուք կարողացել եք սովորականից ավելի երկարեցնել ձեր եղունգները, ապա այս 2018-ին նորաձև եղունգների դիզայն հոդվածը ձեզ կօգնի գեղեցիկ և նորաոճ հարդարված ձեռքեր ունենալու հարցում:

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել