Այս տորթն իրոք որ արքայական է: Այն չափազանց նուրբ համ ունի, որը Snickers-ի համ է հիշեցնում: Այս արքայական տորթի բաղադրատոմսը շատ հեշտ է, քանի որ այն, ինչ պետք է պատրաստելու համար, կա ցանկացածի տանը: 

Картинки по запросу торт без муки

Բաղադրատոմս

Ձու՝ 10 հատ

Շաքարի փոշի՝ 240գ

Ընկույզ՝ 500գ

Օսլա՝ 2 ճ/գ

Կակաո՝ 2 ճ/գ

Շաքարի փոշի՝ 160գ

Կոնյակ՝ 1 ճ/գ

Կաթ՝ 100մլ

Կարագ՝ 200գ

Ինչպե՞ս պատրաստել

Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը լցնել խորը ամանի մեջ, վրան ավելացնել շաքարի փոշին և ծփել:

Ավելացնել օսլան սպիտակուցի մեջ և զգուշորեն խառնել:

Ընկույզը մաքրել և ավելացնել սպիտակուցի մեջ:

Այնուհետև զանգվածը տեղափոխել գազօջախ և 120-180 աստիճանի տակ եփել:

Պատրաստում ենք կրեմը

Ամանի մեջ լցնել 200 գ կարագ, հարիչով հարել այն:

Առանձին տարայի մեջ խառնել շաքարի փոշին և դեղնուցը, հարել հարիչով:

Ձվի զանգվածի մեջ քիչ-քիչ կաթ ավելացնել և խառնել: Զանգվածն լցնել թավայի մեջ, դնել գազի վրա և եփել ցածր կրակի վրա՝ թույլ չտալով, որ այն եռա: Հենց առաջ գան առաջին պղպջակները, վերցրեք այն կրակից և թողեք, որ սառչի:

Սառած կրեմը խառնել կարագի հետ, կակաոն լցնել, այնուհետև 1 ճ/գ ավելացնել ալկոհոլը: Կրեմը հարել հարիչով:

Թխվածքը տաք վիճակում բաժանել երկու մասի և թողնել, որ սառչի:

Թխվածքի մի մասը դնել թղթի վրա և վրան քսել կրեմը, վրան դնել երկրորդ մասը: Այնուհետև քսել շոկոլադը և ընկույզը լցնել վրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել