««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Ելք» խմբակցության նախօրեի նիստից, որի արդյունքում, հիշեցնենք, դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ծրագրի դեմ պայքարի հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն առանձին ճանապարհային քարտեզ է մշակել՝ «14+4» անվամբ, որը ենթադրում է 14-օրյա շուրջօրյա հանրահավաքներ և 4 օր նստացույց: Սակայն ծրագիրը միան­շանակ չի ընդունվել ոչ միայն «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների, այլ նաև ՔՊ-ի որոշ անդամների կողմից: Մեզ հայտնի դարձավ,  որ ԼՀ կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքին մարդ չի հավաքվի, պետք է խորհրդարանում պայքարել: Իսկ շուրջօրյա հանրահավաքների մասին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտահոգություններին Փաշինյանը հակադարձել է, թե իրենց կուսակցությունն անգամ միայնակ կարող է մարդկանց փողոց բերել:
Դրանից հետո գոր­ծընկերները որոշել են Փաշինյանին միայնակ թողնել՝տեսնելու համար, թե ինչ կարող է անել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել