operativ.am-ը գրում է

Մարտի 16-ին Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ և «Հայ տուն» կենտրոնի աջակցությամբ։

Ֆիլմը, որը «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դիվանագետներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել