Ամերիկյան դերասանուհի և մոդել Ջենիֆեր Լոպեսն իր նոր ֆոտոշարքում պարծեցել է իր սլացիկ մարմնով։ Լուսանկարներն արվել են հատուկ Harpers Bazaar ամսագրի ապրիլյան թողարկման համար։ Այս լուսանկարներում 48-ամյա Ջեյ Լո-ն անհավատալի իրավիճակներում է հանդես եկել։

Նա նաև կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով, որտեղ պատմում է իր և երիտասարդ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հարաբերությունների մասին։ Նա պնդում է, որ հավատում է ամուսնությանը, հավատում է, որ կարելի է մեկի հետ ապրել մինչ խոր ծերություն, սակայն իր իսկ խոսքերով՝ նրանք դեռ չեն շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները։ Ջեյ Լոյի համար նաև շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ալեքսը շատ լավ հարաբերությունների մեջ է իր երեխաների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել