Tert.am-ը գրում է.

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներում «հետաքրքիր դժվարությունն» այն է, որ «Ավրորայի» նկատմամբ հետաքրքրությունն արագ է աճում:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե  ինչ դժվարությունների և մարտահրավերների են հանդիպում մրցանակաբաշխությանն այս տարի պատրաստվելիս, այսպես պատասխանեց Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Այս տարի մենք ստացանք հինգ հարյուր ունիկալ պատմություն, որը կրկնակի  ավելին է նախորդ տարվա պատմություններից: Այդքանը կարդալը, ընտրելը, թե որն է ավելի լավը, ճիշտը, հեշտ չէ: Ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացին չեմ մասնակցում: Շատ դժվար գործ է, բայց մենք ունենք ֆանտաստիկ մարդկանց խումբ, որոնք այդ գործն անում են շատ ազնիվ»,- նշեց նա:

Վարդանյանը մատնանշեց, որ իրենց համար մարտահրավերային էր նաև այն, որ միջոցառումներ են անցկացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Նյու Յորքում, Բեռլինում, նախատեսել են նաև միջոցառումների անցկացում Մոսկվայում և Լոնդոնում:

«Դա ևս բեռ է, որովհետև իսկապես դժվար է  կազմակերպել ուրիշ երկրներում միջոցառումները․ առաջին անգամ Հայաստանից հայերը գալիս են ինչ-որ բան անելու: Սեպտեմբերի 11-ի Ազգային հուշահամալիր-թանգարանում ամերիկացիների համար, կամ Բեռլինում Խորհրդարանի նախագահի հետ միջոցառում անելը շատ մեծ պատասխանատվություն է: Մենք՝ որպես հայ ազգ, անում ենք ինչ-որ բան այլ ազգերի հետ միասին՝ ուրիշ տեղում․ սա այդքան էլ հեշտ չէ»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իհարկե իրենց համար նույնքան մտահոգիչ է այլոց հարցադրումը, թե որքանով է կայուն «Ավրորայի» շուրջ ստեղծված հետաքրքրությունը: Նախաձեռնության համահիմնադիրը նշեց, որ նախաձեռնության հետևողների թիվը 250 000 է, նրանց պահելը, իրենք էլ են հասկանում, այդքան էլ հեշտ չէ: «Մենք ամեն ինչ պետք է անենք՝ այդ կապը ամրացնելու և ուժեղացնելու համար: Դա էլ հեշտ չէ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել