168.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» ժողովրդականություն վայելող սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկն է, հայտարարել է Նյու Յորքի նահանգի նահանգապետ դառնալու իր մտադրության մասին։ Ավելի վաղ Նիքսոնի կողմից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին հայտնել էր Wall Street Journal թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Միրանդայի 51-ամյա դերակատարուհուն կարող են աջակցել ազատական ուժերի ներկայացուցիչները:

«Ես սիրում եմ Նյու Յորքը, եւ այսօր ես իմ թեկնածությունն եմ առաջադրում նահանգապետի պաշտոնի համար»,- գրել է դերասանուհին Twitter-ի իր միկրոբլոգում: 2013 թվականին Նիքսոնն աշխատել է Նյու Յորքի ներկայիս քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի նախընտրական շտաբում: Հնարավոր մյուս թեկնածուների թվում են՝ Սիրակյուսի քաղաքագլուխ Ստաֆանի Մայները եւ նախկին սենատոր Թերրի Գիբսոնը:

Նահանգի ներկայիս նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել