Մարտի 19-ին Քենիայում ծանր հիվանդության պատճառով քնեցրել են 44-ամյա Սուդանին՝ Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուին:

Կենդանու մահվան հետ միասին կենսաբանները կորցրել են ռնգեղջյուրների հազվադեպ ենթատեսակը վերականգնելու վերջին հույսը: Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդում է Helping Rhinos կազմակերպությունը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատմել են, որ Սուդանի կյանքի վերջին ժամերը տանջալից են եղել. ռնգեղջյուրը ցավից չի կարողացել ոտքի կանգնել: Քենիայի վայրի բնության պահպանման ծառայությունը որոշել է էֆթանազիայի դիմել:

Ռնգեղջյուրների այս ենթատեսակի վերջին ներկայացուցիչները Նաջին և Ֆաթու էգերն են մնացել: Երբ նրանք մահանան, սպիտակ ռնգեղջյուրները հավիտյան կանհետանան երկրի երեսից՝ առանց ժառանգ թողնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել