Panorama.am-ը գրում է.

«Մեր երկրի անվտանգության ամրապնումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ ապահովող երկիրն է։

Շարմազանովը հույս հայտնեց, որ նման տեմպերի պահպանման դեպքում մեր քաղաքացիները անմիջականորեն կզգան այդ դրական փոփոխությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել