Tert.am-ը գրում է.

Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին ելույթ է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած խոսքերին:

Ելույթի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.   

«Ճոխ բառապաշար ունենալը գովելի է, բայց պետք է կարենալ գիտակցել բառի արժեքն ու բառերը տեղին օգտագործել։

«Մարդիկ պետությունն անվանում են «ստահոդ», բայց նույն պետությունում ապրում են, կուսակցություն բացում, քաղաքական պայքարի մեջ մտնում, մասնակցում ընտրությունների, պատգամավոր դառնում, բանավեճ ծավալում, ասում են այն, ինչ մտքներով անցնում է։ Հիմա այս պետության «ստահոդը» ո՞րն է։ Գուցե ձեր հայտարարություննե՞րն են ստահոդ, մտացածին, շինծու ու հորինովի։ 

Ավելին, Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը շատ կարևոր ուղերձ էր պարունակում։ Հրաշալի է, որ մեր երկրի ամենափորձառու գործիչներից մեկը հայտարարում է, որ շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ամբողջ փորձը փոխանցելու գործին։ Սա այսօր չափազանց կարևոր մի խնդիր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել