Որոշ տատիկներ իրենց ազատ ժամանակն անցկացնում են այգում գործ անելով կամ տաք հագուստ գործելով, բայց այս 87-ամյա կինը՝ Կոնչա Գարցիա Զաերան, զբաղվում է մեկ այլ բանով․ նա նկարում է, սակայն ոչ թե սովորական թղթով ու ներկերով, այլ՝ Paint ծրագրով։

grandmother-

Windows համակարգում աշխատող Microsoft Paint-ը նկարելու ամենահասարակ ծրագիրն է, որը թույլ է տալիս 2D հարթության վրա գծել հասարակ պատկերներ և դրանք գունավորել։ Բայց տիկին Կոնչան այժմ մասնագիտացել է այդ գործում և Paint-ով այնպիսի նկարներ է նկարում, որ գրեթե անհնար է հավատալ։

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain-18b

«Երբ ամուսինս հիվանդացավ, պետք է նրան խնամեի, ուստի չէի կարողանում հաճախ դուրս գալ տանից։ Սկսեցի փոքր բաներ նկարել․ սկզբից՝ տուն, որի կողքին հաջորդ օրը նկարեցի սար։ Քիչ-քիչ տարբեր դետալներ էի ավելացնում։ Վերջում արդյունքն իսկապես գեղեցիկ էր»,- պատմում է կինը։

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (11)

Տիկին Կոնչա Գարսիան նախկինում իր աշխատանքները հրապարակում էր Ֆեյսբուքում, սակայն իր թոռնիկների խորհրդով տեղափոխվել է մեկ այլ սոցցանց՝ Ինստագրամ, ուր այս պահին 100,000-ից ավելի հետևորդ ունի։ «Վառ երևակայություն չունեմ։ Ոգեշնչվում եմ նամականիշներից ու բացիկներից, որոնք երբևէ ստացել եմ ամուսնուցս կամ մյուսներից։ Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են նկարներս այդքան մեծ ուշադրության արժանանում։ Իմ կարծիքով դրանք շատ հասարակ բաներ են»,- եզրափակում է կինը։

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (1)

Ահա ևս մի քանի նկար, որ ծեր կինն արել է Paint ծրագրով։

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (5)

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (14)

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (8)

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (2)

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (6)

grandmother-microsoft-paint-art-concha-garcia-zaera-spain (3)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել