Life.panorama.am-ը գրում է.

Յուրաքանչյուր նոր սեզոնին հատկապես կանանց եւ աղջիկներին հուզում է, թե ինչն է նորաձեւ, եւ ինչն է հակաթրենդ: Այս հարցերի շուրջ տարբեր դիզայներներ իրենց խորհուրդներն ու ցուցումներն ունեն:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը լսել է Մայա Պողոսյանի խորհուրդները:

«Գիտեք, նորաձեւության տների առաջարկները, թրենդները բավականին շատ են, դրանք երբեմն իրար լրացնում են, սակայն շատ ժամանակ նաեւ խիստ հակասական են: Այդ պատճառով ճիշտ կլինի խոսել այն թրենդների մասին, որոնք ավելի համահունչ են մեր երկրին եւ մեր հասարակությանը»,- նշեց Մայան ու հաջորդաբար անդրադարձավ այս գարնանը նորաձեւ հագուստներին ու աքսեսուարներին:

«Առաջինը ուզում եմ խոսել կարմիր գույնի մասին: Այն դեռ նախորդ սեզոնից շատ թրենդային էր, բայց, ըստ իս, անցյալ տարի հայերս անցանք կարմիրին ինտեգրվելու նախապատրաստական փուլը, որպեսզի այս տարի առանց բարդույթների այն ավելի շատ կրենք: Կարմիրն ինքնին համարձակ գույն է, իսկ total look տարբերակով, երբ ամբողջությամբ կարմիր ենք կրում, ոչ միայն շատ գեղեցիկ է այս տարի, այլեւ համարձակություն է պահանջում: Բայց խորհուրդ կտամ ռիսկել ու հիշել, որ յուրաքանչյուր կնոջ սազում է կարմիրը, միայն թե հարկավոր է ճիշտ երանգ ընտրել: Այս գարնանը հատկապես նորաձեւ են կարմիր կաշվե բաճկոնները, որոնք կարելի է համադրել ցանկացած հագուստի հետ. Վստահեցնում եմ՝ այդ լուքով դուք աննկատ չեք մնա: Նորաձեւություն է վերադառնում կարմիրի եւ սեւի դասական համադրությունը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

Շարունակելով գույների թեման՝ Մայա Պողոսյանը նկատեց, որ այս տարի նորաձեւ են պաստելային երանգները, շականակագույնի երանգները, սեւը, վարդագույնի բոլոր երանգները, ինչպես նաեւ վարդագույնի եւ նարնջագույնի համադրությունները, միայն թե այս դեպքում ճիշտ երանագներ է հարկավոր ընտրել: Աչքի են ընկնում նաեւ մանկական հիշողություններ առաջացնող, պաղպաղակային երանգները: Իսկ դեղինը ամենաֆավորիտ գույների շարքում է:

«Մեր աղջիկները սկսել են  գունավոր հագնվել, ինչը ես շատ եմ ողջունում: Պետք էր սեւից դուրս գալ, ինչը կատարվեց տարիների ընթացքում»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել