1. Հռոմն ամենախոշոր քաղաքն էր աշխարհում

Մեր թվարկության 1-ին տարում Հռոմը, որի բնակչությունը կազմում էր 800,000-1 միլիոն մարդ, ամենախոշոր և հզոր քաղաքն էր աշխարհում: Այն գիտելիքների մեծ մասը, որոնք մենք ունենք հին ժամանակաշրջանի քաղաքակրթության մասին, արձանագրվել է հռոմեական կառավարման ժամանակ:

2. Երկրի բնակչությունը կազմում էր շուրջ 231 միլիոն մարդ

Գործնականորեն անհնար է իմանալ հստակ թիվը, սակայն, ըստ մոտավոր գնահատականների, այս ժամանակում Երկրի վրա բնակչությունը կազմում էր ավելի քան 200 միլիոն մարդ: Առավել խիտ բնակեցված էին այն համայնքները, որոնք հիմնված էին Գանգես, Յանցզի, Նեղոս գետերի ափերին:

3. Տարածված էր վաղ ամուսնությունը

Հրեա աղջիկները, օրինակ, ամուսնանում էին, երբ լրանում էր նրանց 1,5 տարին: Ամուսնությունը երկու էտապից էր բաղկացած: Ֆորմալ նշանադրությունը կայանում էր փեսայի և հարսի հոր համաձայնության հիման վրա: Մի քանի ամիս անց հարսը տեղափոխվում էր ամուսնու տուն: Միայն տեղափոխումից հետո ամուսնությունը համարվում էր պաշտոնական:

4. Կանայք չունեին իրավական և տնտեսական իրավունքներ, կամ դրանք սահմանափակված էին նրանց համար

Հազվագյուտ էին այնպիսի կանայք, որոնք տնտեսապես անկախ էին: Գումար նրանք ստանում էին անմիջապես հորից կամ ամուսնուց՝ կախված նրանց ընտանեկան դրությունից: Կանայք իրավունք չունեին ամուսնալուծություն պահանջելու, մինչդեռ տղամարդիկ կարող էին հեշտությամբ հրաժարվել կնոջից: 

5. Ըստ Չինաստանում անցկացված մարդահամարի՝ բնակչության թիվն այնտեղ կազմում էր 57,671,400 մարդ

Պահպանված մարդահամարի հնագույն տվյալն է սա, որն անց է կացրել Հան դինաստիայի կողմից: Նպատակը յուրաքանչյուր շրջանում եկամուտներն ու ռազմական հզորությունը հաշվարկելն էր: Հենց Չինաստանին էր առաջին դարում բաժին ընկնում աշխարհի բնակչության զգալի մասը:

6. Առաջին առևտրային ավտոմատներն օրհնված ջուր էին վաճառում

Առևտրային ամենահին ավտոմատները հայտնագործվել են մեր թվարկության առաջին դարում Ալեքսանդրիա քաղաքում: Սակայն այս քաղաքի բնակիչները դրանից գնում էին ոչ թե գազավորված ըմպելիքներ ու չիպսեր, այլ օրհնված ջուր: Երբ մանրադրամն ընկնում էր համապատասխան անցքի մեջ, բացվում էր ծորակը, և օրհնված ջուր էր հոսում: 

7. Մարդիկ սկսեցին ժամանակակից գրքեր կարդալ

Մինչ առաջին դարը գրքերի մեծ մասը հնարավոր էր գրել միայն մագաղաթների վրա: Սակայն առաջին դարի սկզբում սկիզբ դրվեց փայտե աղյուսակների պրակտիկայի: Նախորդելով ժամանակակից գրքերին՝ սրանք հայտնի դարձան, սակայն օգտագործվում էին միայն Աստվածաշունչն «ամրագրելու» համար, որն էլ նոր կրոնի հիմք դրեց՝ քրիստոնեությանը:

8. Քաղաքի ու գյուղի տնտեսությունները լիովին տարբերվում էին

Սա անգամ այսօր գաղտնիք չէ մեզ համար, սակայն ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ էր առաջին դարում: Օրինակ՝ Երուսաղեմում մրգերը 3-6 անգամ ավելի թանկ էին, քան դրան հարևան գյուղական շրջաններում: Ընտանի անասունները ևս քաղաքում ավելի թանկ էին վաճառվում:

9. Աշխատանքից հետո տղամարդիկ ժամանակ էին անցկացնում հասարակական բաղնիքներում

Հասարակական բաղնիքները հռոմեական մշակույթի և առօրյա կյանքի կարևոր մասերից մեկն էին կազմում: Աշխատանքային օրվա վերջում տարբեր տարիքի և սոցիալական դասի տղամարդիկ հավաքվում էին տեղի բաղնիքներում, որպեսզի տարատեսակ թեմաներ քննարկեն ու հանգստանան: Այն վայրերում, որտեղ գտնվում էին բաղնիքները, գործում էին նաև սպորտային հրապարակներ ու նպարեղենի վաճառակետեր:

10. Դեռ այն ժամանակ ահաբեկչություն գոյություն ուներ

Հին ժամանակների ահաբեկիչները՝ սիկարները կամ, ինչպես անվանում էին նրանց, «դաշունավորները», ծայրահեղական խմբավորումներ էին, որոնք գործում էին ընդդեմ հռոմեական ղեկավարության հրեաների վրա և ցանկանում էին վերադարձնել Երուսաղեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել