20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկն իր կյանքի ընթացքում չի գնահատվել: Բայց այսօր համաշխարհային գրականության ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է համարվում: Վերջերս բնագրից թարգմանված նրա «Հաղթական կամար»-ում, Ռեմարկը ներկայացնում է 20-րդ դարի մարդու անձնական պայքարը: Վեպում շատ են փիլիսոփայական երկխոսությունները, որտեղ ամենայն մանրամասնությամբ արտացոլված է Ռեմարկի ներքին թախիծը: Նրան հաջողվել է թախծի հետ մեկտեղ լավատեսական շունչ ներկայացնել, այդ իսկ պատճառով իր բոլոր հերոսներին օժտել է լավատեսական հայացքներով:

«Հաղթական կամար»-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ Գերմանիայում տպագրվել է 1946 թվականին։ Կային բազմաթիվ ենթադրություններ, որ գլխավոր հերոսուհու՝ Ժոանի նախատիպը Մառլեն Դիտրիխն է, ում հետ Ռեմարկը ժամանակ է անցկացրել Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1938-1939 թվականներին։ Ռավիկը առաջին աշխարհամարտի մասնակից, գերմանացի վիրաբույժ, ով անլեգալ ապրում էր Փարիզում և վիրահատում հաճախորդներին, ոչ պակաս որակյալ ֆրանսիացի վիրաբույժներից։ Նա մեկն էր այն ներգաղթյալներից, ովքեր չունեին անձնագիր ու ուրիշ փաստաթղթեր և անընդհատ գտնվում էին ձերբակալման ու արտաքսման մշտական վտանգի տակ։ Հայրենիքում նա օգնել էր փախչել երկու անմեղ մարդկանց, որից հետո տանելով համակենտրոնացման ճամբարի տանջանքներն ու սիրած աղջկա մահը՝ կարողանում է հասնել Ֆրանսիա, որտեղ ներգաղթյալների համար ամենահեշտն էր ապրելը։

Նա պատահաբար ծանոթանում է իտալացի դերասանուհի Ժոան Մադուի հետ և սիրահարվում նրան։ Սիրահարները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ հաշտվում։ Ռավիկին հաջողվում է, տանելով անտառ, սպանել իրեն տանջանքների ենթարկող Հաակեին։ Վեպի վերջում սկսվում է պատերազմը, Ժոանը մահացու վերք է ստանում խանդոտ դերասանի արձակած գնդակից, Ռավիկը հրաժարվում է թաքնվել ռուս ներգաղթյալի անվան տակ և հանգիստ հանձնվում է ոստիկանությանը՝ խառնաշփոթ ստեղծելով այն հյուրանոցում, որտեղ ապրում էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել