Էրդողանն ասում է, որ Աֆրինից հետո թուրքական զինուժն ու պրոթուրքական խմբավորումները շարժվելու են դեպի արևելք՝ Մանբիջ, Կամիշլի և այլն՝ նվաճելով Սիրիայի ողջ հյուսիսը, որտեղ քրդերն են: Էս թուրքական առաջխաղացման ու թուրքերի կողմից սանձազերծած հանցագործությունների համընդհանուր անպատժելիության մթնոլորտում թուրքական զինվորը կարող է հայտնվել նաև վերոնշված տարածքներում: Սա հարմար պահ է Թուրքիայի համար՝ խաղալով ռուս-ամերիկյան հակասությունների վրա Սիրիայում, համոզելով Ասադին ու իրանցիներին, որ ավելի լավ է Սիրիայի հյուսիսում ժամանակավոր թուրք զինվոր լինի, քան անկախության ձգտող քրդեր:
Էս համատեքստում Հայաստանի անելիքները շատանալու են, քանզի բացի Հալեպից ու Դամասկոսից, հայեր կան նաև Մանբիջում ու Կամիշլիում, ու Աստված գիտի, թե ինչ կլինի էտ հայերի ճակատագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել