Ըստ Լոնդոնում տեղակայված SOHR սիրիական իրավապաշտպան կազմակերպության՝ Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի և նրա հովանավորյալ «Սիրիական ազատ բանակ» (ՍԱԲ) ընդդիմադիր խմբավորման կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության հետևանքով գրանցված մարդկային կորուստների թվային պատկերն այսպիսինն է․
1. Շուրջ 59 օր շարունակվող և ավարտին մոտեցող ռազմագործողության ընթացքում Աֆրինից հեռացել է մոտ 250 հազար մարդ:
2. Քրդական կողմի մարդկային կորուստները կազմել են՝ 1500 YPG-ի զինյալներ, 289 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 43 երեխա, 28 կին: 
3. Հարձակվող կողմը կորցրել է ՍԱԲ-ի 418 զինյալ, 78 թուրք զինծառայող:

Հաշվի առնելով մինչ այս թուրքական և քրդական կողմերից պարբերաբար տարածվող և խիստ կողմնակալ ու իրարամերժ թվերը հակառակորդի մարդկային կորուստների վերաբերյալ՝ վերոնշյալ տվյալները ներկայացնում են «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության հետևանքների առավել օբյեկտիվ պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել