«Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երևանում և Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլև ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:

 

Ու պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, և գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն:

 

Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում և ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլև հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաև բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով:

Համաձայնեք, պատկերն իրոք լուրջ է:

 

Եվ այս ամենը խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Սոսկալի հարված, որ սպառնում է պետության և պետականության հիմքերի խարխլմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել