Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն հատկացնել սիրիական Աֆրին և Արևելյան Ղուտա բնակավայրերի բնակիչներին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Ալի Ալ-Զաատարիի հաղորդագրության մեջ:

«Տեսնելով այն սարսափեցնող պայմանները, որոնցում գտնվում են Աֆրինում և Արևելյան Ղուտայում բնակվող մարդիկ՝ հոգնած, քաղցած, վիրավոր և վախեցած՝ մենք պետք է նրանց անհապաղ օգնություն ցուցաբերենք: Այդ քաղաքացիական բնակչությունը բախվել է սարսափելի պայմանների հետ», -ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել