Armtimes.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 18-ին Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա իրականացվել է զինված հարձակում։ 

Անհայտ անձինք դեսպանատան շենքի վրա նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» եւ դիմել փախուստի։ Հարձակման հետևանքով դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել: Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Ենթադրվում է, որ սա կարող է կապված լինել Աֆրինի գրավման գործողությունների հետ՝ որպես բողոքի արտահայտչաձեւ:

Դանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ հարձակումն իրականացնողները եղել են առնվազն 2 հոգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել