168.am-ը գրում է.

2018 թվականին Թբիլիսիից սեւծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որեւէ խնդրի հասնել էլեկտրամոբիլով: Այդ մասին հայտարարել է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան TV Pirveli հեռուստաընկերության եթերում:

E-Space-ն առաջին ընկերությունն է Վրաստանում, որն զբաղվում է երկրում էլեկտրամոբիլների տարածմամբ եւ լցակայանների համապատասխան ցանցի զարգացմամբ: Թբիլիսիից Բաթում հեռավորությունը ավելի քան 370 կիլոմետր է:

«Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին այս տարի չորս լցակայան կտեղակայվի էլեկտրամոբիլների համար»,-ասել է Գվալիան, ընդգծելով, որ դա բավարար կլինի էլեկտրամոբիլով սեւծովյան առողջարան հասնելու համար: Մինչեւ 2018 թվականի վերջը էլեկտրամոբիլը կարելի կլինի լիցքավորել անվճար, նշել է Գվալիան:

«Այնուհետեւ մենք կտեսնենք էլեկտրամոբիլների թվաքանակի աճի դինամիկան եւ որոշում կընդունենք»,-հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել