Արդեն նշել էի, որ Պատրիս Լումումբայի մահվան մասին, հայտարարվեց դատավճռի իրականացումից մոտ 40 տարի հետո, ինչն իրականում եզակի երևույթ էր:

2000-ականների սկզբին Բելգիայի դաշնային դատախազությունը սկսեց Կոնգոյի Հանրապետության (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) վարչապետ Պատրիս Լումումբայի այրու և որդիների բողոքի քննարկումը, որոնք պահանջում են հետաքննել բելգիացի քաղաքական գործիչների մասնակցությունը Լումումբայի սպանությանը: Բողոքի հայցը տրվել է դեռևս 2011 թ. ամռանը: Մեկուկես տարի է անհրաժեշտ եղել պարզելու, թե արդյոք բողոքը համապատասխանում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցանքների վերաբերյալ այսպես կոչված՝ «ունիվերսալ իրավասության» բելգիական օրենքի չափանիշներին:

2002 թ. Բելգիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, հետազոտելով Լումումբայի սպանության փաստը, եզրակացրել է, որ Բելգիան «բարոյական պատասխանատվություն է կրում» նրա ֆիզիկական ոչնչացման համար, քանի որ բելգիացի զինվորականները զբաղվել են Կոնգոյի անջատողականների պատրաստմամբ: Խորհրդարանական հետազոտության արդյունքում՝ Բելգիայի այն ժամանակի վարչապետ Գի Վերհոֆստադտը պաշտոնապես ներողություն է խնդրեցլ Կոնգոյից:

Մահապատժի փաստը փաստը խոստովանել է բրիտանացի հետախույզ Դաֆնա Պարկը, ով մահացել է 2010 թվականին 88 տարեկանում: Գործակալի խոստովանության մասին հայտարարել է բրիտանացի քաղաքական գործիչ Դևիդ Լին: Լիի խոսքով, 1959-1961թթ Դաֆնա Պարկը գլխավորել է Կոնգոյում գտնվող MI6-ի ստորաբաժանումը: Լոնդոնն անհանգստացած էր, որ Լումումբան Խորհրդային Միությանը կփոխանցի երկրում արդյունահանվող ուրանի, ալմաստի ու այլ օգտակար հանածոների պաշարները և այդ պատճառով էլ կազմակերպել ու իրականացնել է նրա սպանությունը: Տասը կասկածյալներից երեքն արդեն կենդանի չեն: Ցուցակում Բելգիայի այդ տարիների պետական հաստատությունների պաշտոնյաներ են՝ դիվանագետներ և զինվորականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել