Life.panorama.am-ը գրում է.

Շաքարավազն ու մեղրը հանդիսանում են կերակրատեսակների քաղցր համն ապահովող ամենաշատ օգտագործվող բաղադրիչները։ Ի տարբերություն շաքարավազի, որը միայն կերակրատեսակներին քաղցր համ է հաղորդում՝ մեղրն ինքնին սննդարար և բուժիչ հատկություններով օժտված սննդատեսակ է։

Թե՛ շաքարավազը, թե՛ մեղրը պարունակում են ածխաջրեր և երկու տեսակի շաքար՝ գլյուկոզա և ֆրուկտոզա։ Ռաֆինացված ֆրուկտոզան լյարդում նյութափոխանակության է ենթարկվում, որն էլ հանգեցնում է ճարպակալման, ճարպային հեպատոզի և շաքարային դիաբետի զարգացման։

Թե՛ գլյուկոզան, թե՛ ֆրուկտոզան արագ անցնում են արյան բաղադրության մեջ՝ բարձրացնելով այնտեղ շաքարի պարունակությունը։

Շաքարավազը բաղկացած է 50 տոկոս ֆրուկտոզայից և 50 տոկոս գլյուկոզայից, մինչդեռ մեղրը բաղկացած է 40 տոկոս ֆրուկտոզայից, 30 տոկոս գլյուկոզայից, իսկ մնացած 30 տոկոսը՝ ջրից, հանքանյութերից՝ այդ թվում մագնեզիումից և կալիումից։ Շաքարավազի գլիկեմիկ ինդեքսն ավելի բարձր է, քան մեղրինը, ինչը նշանակում է, որ շաքարազավն ավելի շուտ է բարձրացնում արյան մեջ շաքարի պարունակությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել