«Ինչպես  սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»:

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ալիևի ելույթին:

Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, Ալիևն իր ելույթում նշել է, որ «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել