Ավարտին է մոտենում քարոզարշավը... 
Ի մի բերելով քաղաքական տարբեր ուժերի քայլերը, ելույթները, խոստումները, սեփական ծրագրերի (եթե այդպիսինները կան) գերագնահատումը և հակառակորդ թեկնածուների «խիստ աններելի բացասական» կերպարների բացահայտումը՝ ակամայից հանգում ես մի եզրակացության, այն է՝ մեծ իմաստով ոչինչ էլ չի փոխվելու: Չի փոխվելու, որովհետև էլի գործ անողն իր գործն է անելու, իսկ սին խոսքերը մնալու են սին խոսքեր:
Եվ իհարկե, ընտրելու ենք գործ անողին: Նրան, ով մեր՝ երևանցիների և ոչ միայն երևանցիների մայրաքաղաքը իր հետևողական և բարեկիրթ աշխատանքով դարձնելու է ավելի լավը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել