Armsport.am-ը գրում է

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել 3 դարպասապահի:

Էստոնիայի և Լիտվայի հետ խաղերին նախապատրաստվելու են Արամ Հայրապետյանը («Բանանց»), Գոռ Մանուկյանը և Սևակ Ասլանյանը (երկուսն էլ «Փյունիկ»):

Փոքր-ինչ զարմանալի է, որ վերջին ամիսներին մեր ընտրանու հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանը բացակայում է հայտացուցակից:

Հրավիրված չէ նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

Այս իրավիճակում, փաստորեն, առաջիկա խաղերի համար Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն Արամ Հայրապետյանն է: 31-ամյա դարպասապահը նախկինում հրավիրվել է հավաքական, բայց դեռ խաղի չի մասնակցել:

Փորձառու դարպասապահը ռուսական ֆուտբոլային դպրոցն է անցել:

Արամ Հայրապետյանն, անխոս, բարձրակարգ դարպասապահ է, սակայն Հայաստանում շատերը նման կարծիքի չեն: Դրա համար կա մեկ հիմնային պատճառ՝ թիմերը, որոնցում Արամը խաղացել է: Նա տարիներ առաջ  հանդես էր գալիս «Բանանցում», որը բավականին շատ էր գոլ բաց թողնում. հիմնական պատճառը պաշպանության թույլ խաղն էր: 2015 թվականից նա խաղում էր «Արարատում», որի պաշտպանությունը ամենաթույլն էր Հայաստանում: Ամեն դեպքում, Արամը դրվագներով ապացուցել է իր բարձր կարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել