Կա՞ ավելի վատ բան, քան երբ սիրելի շոկոլադի սալիկի վրա սպիտակ փառանման զանգված է հավաքում։ Մեծերից բոլորս էլ լսել ենք, որ դա նշանակում է՝ շոկոլադը ժամկետնանց է և պետք է դեն նետել։ Բայց պարզվում է՝ վիճակն այնքան էլ վատ չէ, և սպիտակած շոկոլադը դեն նետելու կարիք ամենևին չկա։

Միացյալ Նահանգներում արված հետազոտությունները պարզել են, որ շոկոլադի վրա սպիտակ փոշի է առաջանում, երբ այն պահում ենք շատ տաք կամ շատ սառը ջերմաստիճանային պայմաններում։ Իսկ այդ սպիտակ փառանման զանգվածը շոկոլադի բաղադրության միջի ճարպերն են, որոնք կտրուկ ջերմաստիճանային պայմաններում սկսում են դուրս գալ սալիկի երես։ Ընդունված է այս երևույթը կոչել «ճարպային ծաղկում»։

Related image

Այդ դեպքում ինչպե՞ս ճիշտ պահել շոկոլադը, որպեսզի այն չսպիտակի։ Մասնագետներն ասում են, որ շոկոլադե սալիկները պետք է պահվել +14-ից մինչև +18 ջերմաստիճանային պայմաններում։ Իսկ ի՞նչ անել արդեն «ծաղկած» շոկոլադի հետ։ Կարող եք առանց անհանգստանալու ուտել այն, քանի որ այդ սպիտակ փառը, այսինքն՝ ճարպերը բացարձակ վնասակար չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել