Tert.am-ը գրում է.

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել` փորձելով պարզել, թե նախորդ տարվա ըն­թացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել նախարարությունների արտաբյուջետային միջոցները: Հրապարակման համաձայն` կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականաց­վել: Օրինակ՝ 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի և հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին։

Հարցի առնչությամբ Tert.am–ը պարզաբանում է ստացել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

-«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակում է եղել կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների մասին:

Որքա՞ն են կազմել 2017թ. արտաբյուջետային  միջոցները և ի՞նչ ուղղություններով են ծախսվել:


-Քանի որ նշված հրապարակման մեջ ներկայացված էին 2017թ. 9 ամիսների տվյալները, ապա կներկայացնենք նույն ժամկետի կտրվածքով արդյունքները:

Հրապարկված թվերը ճշգրիտ չեն, քանի որ գումարվել են տարբեր ծրագրերի թվերը՝ փաստացի ու պլանավորված ցուցանիշները խառնելով: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա պետք է նշել, որ արտաբյուջետային հաշիվների  միջոցներն ուղղվել են ոչ թե կառավարության աշխատակազմի ծախսերին կամ աշխատողների աշխատավարձերին (ինչպես նշվում է), այլ՝ կոնկրետ ծրագրերի, որոնց ծավալների վերաբերյալ տեղեկություններն ու հաշվետվությունները հրապարակային են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել