Քիմ Քարդաշյանը, ով ամբողջ կյանքում ակտիվ պայքար է մղում հանուն կազմվածքի, վերջերս խոստովանել է, որ իրեն դուր չի եկել հղի վիճակը: Աստղը նույնիսկ օգտագործել է «ատել» բառը: Քիմը երկու անգամ մայր է դարձել և միայն երրորդ անգամ է օգտվել փոխնակ մոր ծառայություններից: Այս մասին նա խոսել է իր նոր հարցազրույցում:

Elle-ին տված հարցազրույցում Քարդաշյանը բացահայտ խոսել է իր առողջական խնդիրների և երեխաների մասին: Երկրորդ ծննդաբերության ժամանակ նրա ընկերքը ժամանակին չի ընկել, ինչի պատճառով նա իրեն չափազանց վատ է զգացել: Որոշ դեպքերում նույնիսկ կանայք մահանում են ուժեղ արյունահոսությունից, ինչը նաև ազդել է Քիմի բարոյական վիճակի վրա: Երկրորդ երեխայից հետո բժիշկներն արգելել են Քիմին ինքնուրույն ծննդաբերել, ինչը նրան շատ վշտացրել է:

«Ես ատում էի հղիությունը, բայց մեկ է՝ ցանկանում էի ինքս ծննդաբերել»,- խոստովանել է նա: Երբ նրան հարցրել են՝ կցանկանա՞ր դարձյալ երեխա ունենալ, Քիմը ոչ միանշանակ է պատասխանել: «Ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Այս պահին ինձ ամեն ինչ բավարարում է: Բայց կարծում եմ, որ 4 երեխայից ավելի չեմ կարող ձգել, որովհետև շատ կարևոր է նաև ամուսնուն ժամանակ հատկացնել»:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն այժմ դաստիարակում են երեք երեխաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել