Aysor.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարության համակարգում երկար տարիներ աշխատող մի խումբ մասնագետներ, ովքեր ընդգրկված են բնակարանների բաշխման ցուցակում, մտավախություններ ունեն, որ բնակարան չեն ստանա։

Aysor.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները, որոնց թվում են նաև կանայք, նշել էին, թե իրենց հասել է տեղեկատվություն, որ «կայացել է բնակարանների բաշխման հարցերով զբաղվող խորհրդի գաղտնի նիստ, որտեղ որոշվել է բնակարանների բաշխման առաջնահերթությունները փոխել»։

Նրանց խոսքով, 15 տարի շարունակ հերթագրված լինելով, իրենք սպասում էին բնակարան ստանալուն, սակայն այժմ առանց իմացության փորձում են ցուցակից հանել իրենց, առաջնահերթություն տալով առաջնագծում ծառայած անձանց:

Խնդրի վերաբերյալ Aysor.am-ը դեռ երկու ամիս առաջ հարցում էր ուղարկել Պաշտոպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից օրերս ուղարկված պատասխանով հերքել են, որ նման բան գոյություն ունի։

«2018 թվականին ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդից բնակմակերեսի կարիքավոր հաշվառված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրելու մասին որոշումները կայացվել են ՊՆ Կենտրոնական բնակարականային հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել