Ավստրալիացի գիտնականները յուրօրինակ հակամանրէային հատկություններ են հայտնաբերել բադակտուցի և եքիդնայի կաթի մեջ։

Ինչպես պարզվել է, այս կաթնատուների օրգանիզմում կաթի արտադրման համակարգը հիմնովին տարբերվում է կաթնատուների մյուս ներկայացուցիչներից։

Այս կենդանիները պտուկներ չունեն, այսինքն նրանց ձագերը չեն կարող ստերիլ կերպով ծծել կաթը։ Դրա փոխարեն հեղուկը արտազատվում է փորի շրջանում, իսկ ձագուկներն այն պարզապես լիզում են։

Հենց այդ պատճառով էլ կաթի հատկությունները այդքան անսպասելի հզոր հակամանրէային արդյունք են տալիս։ Այս նյութի հետ հակազդեցության դեպքում վտանգավոր միկրոօրգանիզմները պարզապես մահանում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել