Մեր աշխարհում բազմազան տարօրինակ, երբեմն նաև անբացատրելի երևույթներ են կատարվում: Մենք կխոսենք մարդկային մարմնի տարբեր մասերի մասին, որոնք «ինքնուրույն» գոյություն են ունեցել՝ առանց իրենց տերերի:

 

Սանտա Աննա․ ոտքեր

Բացի այն բանից, որ այս մարդը պատասխանատու է եղել ժամանակակից մաստակի զարգացման գործում, գեներալ Սանտա Աննան նաև Տեխասի և Իլինոյսի ծանր փոխհարաբերությունների կենտրոնում էր գտնվում:

Սերո-Գորդոյի մարտից հետո Մեքսիկայի և Ամերիկայի միջև պատերազմի շրջանակներում Իլինոյսի զինվորները մարտի դաշտում հայտնվեցին մի վագոնի վրա, որում Սանտա Աննայի ոսկիներն ու փայտե ոտքն էին: Նրանք իրենց հետ վերցրին ոտքը, և վերջինիս տարիներ շարունակ իր տանը խնամքով պահեց զինվորներից մեկը:

Վերջիվերջո ոտքն ընկավ պետական ռազմական թանգարան, որտեղ էլ մինչ օրս պահպանվում է: Այս պատմությունը ներկայացնելու մեկ տարբերակ ևս գոյություն ունի, որում Իլինոյսի զինվորների հարձակումը 1847 թ. այնքան անսպասելի էր, որ գեներալը ստիպված էր փախուստի դիմել՝ թողնելով վրանում չվերջացրած կերակուրն ու ոտքի պրոթեզը:

Ամեն դեպքում, Տեխասը «ոտքը» հետ է պահանջում, իսկ Իլինոյսն այն ինքնակամ չի վերադարձնում:

Ինչքան էլ որ տարօրինակ է, Իլինոյսում Սանտա Աննայի միայն մեկ փայտե ոտք չէ, որ կա: Այն բանից հետո, երբ իրական ոտքն անդամահատվեց վնասվածքի պատճառով և թաղվեց, Սանտա Աննան իր համար երկու փայտե ոտք պատվիրեց: Դրանցից մեկը գեղեցիկ զարդարված էր, իսկ երկրորդը ծովահենային ոճ ուներ:

Ասում են, որ երկար ժամանակ երկրորդ ոտքն օգտագործել են որպես բեյսբոլային մական: Սակայն դա, ամենայն հավանականությամբ, մարդկանց երևակայության հերթական արդյունքն է, քանի որ այն ժամանակ շատ մարդիկ էին ցանկանում Սանտա Աննայի ոտքն իրենց մոտ պահել:

 

Անտոնիո Սկարպա․ գլուխ, երկու մատներ և միզուղիներ

Անտոնիո Սկարպան նյարդաբան էր, ով հայտնաբերել է Սկարպայի նյարդը, Սկարպայի վեստիբուլյար նյարդակծիկը և էնդոլիմֆան։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին Անտոնիոյին, չէին զարմանում, որ վերջինս իր բոլոր հայտնագործություններն իր սեփական անունով է կոչում:

Այն բանից հետո, երբ նրան հեռացրին համալսարանում աշխատանքից այն բանի համար, որ նա չէր ցանկանում նոր թագավորին հավատարմության երդում տալ, Սկարպան սկսեց իրեն տարօրինակ պահել:

Նա սկսեց լուրեր տարածել այն մարդկանց քրեական գործունեության մասին, որոնք նրան տհաճ էին, շրջապատում բոլորին ասում էր, որ ինտելեկտուալ առումով գերազանցում է բոլորին և այլն:

Սկարպային այնքան չէին սիրում, որ նրա մահից հետո մարդիկ միանգամից փչացրին գիտնականի մարմարե արձանը: Ավելորդ է ասելը, որ նրան չէին կարոտում:

Մահից հետո Սկարպայի մարմինը հայտնվեց Կառլո Բեոլչինի՝ նրա նախկին օգնականի ձեռքերում: Բեոլչինն ու մի քանի այլ նախկին օգնականներ տեղադրեցին Սկարպայի գլուխը, բութն ու ցուցամատը, ինչպես նաև միզուղիները հատուկ անատոմիական լուծույթի մեջ:

Ոչ ոք չի կարող ասել, թե նախկին օգնականներն ինչու այդպես վարվեցին, սակայն մի բան պարզ էր. նրանք ցանկանում էին վրեժ լուծել այն մարդուց, ով խլել էր իրենց ողջ փառքը:

Սկարպան երբեք ամուսնացած չի եղել և չի ունեցել ընտանիք: Նրա մարմնի մնացորդները ոչ ոք չի տեսել: Նյարդաբանի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ հիմնվել է Museo per la Storia dell;Universita di Pavia թանգարանը, և Սկարպայի գլուխը ցուցադրման է դրվել:

Նրա մարմնի մնացած մասերը թաքցնում են մարդկանցից:

 

Ֆրիդրիխ Շիլեր․ գանգ

Ֆրիդրիխ Շիլերը գերմանացի պոետ և դրամատուրգ էր, ում պատմությունը որոշ տարօրինակ շրջադարձերի է ենթարկվել: Մինչ օրս անհայտ է, թե ինչպես է ավարտվել այդ պատմությունը կամ, ընդհանրապես, ավարտվել է, թե ոչ:

Երբ 1805 թ. Ֆրիդրիխը մահացավ, նրան թաղեցին Վեյմարի ընտանեկան գերեզմանատանը, որը Գերմանիայում էր գտնվում: 21 տարի անց Վեյմարի քաղաքապետը որոշեց, որ Շիլերն արժանի կերպով թաղված չէ, որի պատճառով էլ նրա մնացորդները դուրս բերվեցին:

Սակայն ոչ ոք չգիտեր, թե այդ մնացորդներից որն է իսկապես Շիլերին պատկանել: Գերեզմանատնից դուրս բերվեցին 27 գանգեր, և քաղաքապետը հայտնեց, որ դրանցից ամենախոշորը պատկանել է Շիլերին: Հետագայում ևս 63 գանգեր ընտանեկան գերեզմանատնից հանվեցին, և «ծանոթ» մարդիկ դրանցից ընտրեցին դրամատուրգի ևս մեկ հավանական գանգ:

Տարիներ անց ևս մի քանի նման փորձեր կատարվեցին, սակայն վերջնական արդյունքը հետևյալն էր. դրանցից ոչ մեկն իրականում չէր պատկանում Շիլերին: Ոչ ոքի հայտնի չէ, թե իրական գանգի հետ ինչ է կատարվել: Հավանական է, որ այն դեռևս գտնվում է ընտանեկան գերեզմանատանը, սակայն որոշ պատմաբաններ կարծում են, որ Շիլերի դիակն առևանգել են նրա մահից անմիջապես հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել