168.am-ը գրում է.

Մոսկվայի դատարանը անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում բնակարան է կալանադրել Մոսկվայում եւ դրամական հաշիվներ՝ 1 մլն ռուբլու չափով, որոնք պատկանում են ռեժիսոր եւ դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային: Այդ մասին մարտի 19-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան:

«Մայրաքաղաքի դատարանն անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում կալանադրել է իմ պաշտպանյալի՝ Մոսկովայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանը: Բացի այդ, դատարանը կալանք է դրել Լանտա-բանկում 1 մլն ռուբլու վրա, որը նույնպես պատկանում է Վիտալինային»,-ասել Է փաստաբանը:

ՌԴ Հետաքննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում») եւ նրանից ստորագրություն է վերցրել չմեկնելու մասին: Հետաքննության վարկածով՝ արտիստի նախկին կինը հավաքել եւ մամուլում տեղեկատվություն է տարածել Ջիգարխանյանի հետ անձնական ու ընտանեկան կյանքի մասին՝ առանց նրա համաձայնության: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում մերժել է առաջադրված մեղադրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել