Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին՝ ժամը 21:41-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի նոր օդանավակայանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան–Գորիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ նոր օդանավակայանի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 24 LO 200 պետհամարանիշի (վարորդ՝  1994 թ. Ա. Բ. ) և «ՎԱԶ 21099» մակնիշի 35 AX 495 պետհամարանիշի (վարորդ՝ 1990 թ. Ա. Գ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Բեգլարյանը, ուղևոր՝ 1990 թ. ծնված Հ. Մ.-ը, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Գ-ը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Հ. Հ.-ը  տեղի ուժերով տեղափոխվել են «Սիսիանի զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել