Ամեն անգամ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագիծ է այցելում, նրա լուսանկարները քննարկվում են ադրբեջանական և հայկական սոցիալական ցանցերում: Հերթական թարմ քննարկվող դեպքը Հասանովի ձեռնոցներն են, ավելի կոնկրետ՝ դրանց՝ չափից շատ կրելու նրա սովորությունը:

Երկար ժամանակ է՝ նախարարը ձեռնոցները չի հանում ձեռքերից՝ անկախ եղանակային պայմաններից, վերջին այցելության ժամանակ նա նույնիսկ փակ տարածքում, որտեղ սպաները անգամ վերարկու չեն հագնում, Հասանովը ձեռնոցները հագից չի հանում:
Երիտասարդ հասակում ձեռքերի սառչելն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն խնդիրն ավելի է լրջանում, երբ նույն դեպքը կրկնվում է ավելի տարիքով մարդու հետ:
Ադրբեջանցի որոշ օգատատերեր, քննարկելով այս հարցը, եկել էին այն եզրահանգման, որ նախարարն արյան շրջանառության հետ խնդիրներ ունի: Մի փոքր ուսումնասիրելուց հետո մի քանի այլ հետաքրքիր հիվանդություններ առանձնացրի, որոնցով, հնարավոր է, տառապում է թշնամի բանակի ղեկավարը․

Ռեյնոյի հիվանդություն. այս հիվանդությունը սառը մատներ ունենալու տարածված պատճառներից մեկն է, որի ժամանակ, ի պատասխան ցրտին կամ սթրեսին, կծկվում են արյունատար անոթները: Ճգնաժամի պահին մատները կարող են սպիտակել, որից հետո կապտել վատ կամ ընդհատված արյան շրջանառության պատճառով: Անոթների լայնացման հետ զուգահեռ մատները ձեռք են բերում կարմիր գույն: Այս հիվանդությունն ուղեկցվում է խիստ ցավերով: Նման դեպքերում ձեռնոց կրելը պարտադիր է: 

Երբեմն մեկ այլ հիվանդություն կարող է խթանել Ռեյնոյի հիվանդության առաջացմանը․

• Գայլախտ, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական բջիջներին:
• Սկլերոդերմիա, որը հանգեցնում է հյուսվածքների ու կապող հյուսվածքների կոշտացման ու սպիացման:

Ձեռքերի սառեցմանն են հանգեցնում նաև սթրեսը, տագնապը և դրանց ընթացքում ծխելը: Մեզ մնում է ենթադրել, թե ինչ աստիճանի սթրեսի ու տագնապի է ենթարկվում Հասանովն առաջնագիծ բարձրանալուց ու քանի տուփ սիգարետ է ծխում այդ ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել