Ուզո՞ւմ եք լինել առողջ և ունենալ գեղեցիկ մարմին, տեսնում եք բազմաթիվ գեղեցիկ աղջիկների սլացիկ մարմիններով և ուզում եք իմանալ, թե գաղտնիքը ո՞րն է։ Ամեն ինչ շատ պարզ է․ դրա համար ձեզ անհրաժեշտ է ճիշտ սնունդ և մթերքներ, որոնք պարտադիր են ձեր առօրյա սննդակարգում։

Ձիթապտղի յուղ

Այն հարուստ է E վիտամինով, որը կանխում է խոլեստերինի առաջացումը, երիտասարդացնում և ձգում է մաշկը։ 

Հերկուլես

Մաքրում է անոթները, պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և օգնում է մարդուն երկար ժամանակ քաղց չզգալ, ինչն իր հերթին բերում է քաշի նվազեցման։

Բանան

Լի է կալիումով և օգնում է մկաններն ամուր պահել մարմնամարզանքների ժամանակ։ Այդ ամենից բացի՝ լավ է ազդում սրտի աշխատանքի վրա և հետագայում կանխում է ինսուլտի վտանգը։ 

Մեղր

Այն բարձացնում և ամրապնդում է մարդու իմունային համակարգը և ի տարբերություն շաքարի՝ չի գիրացնում։

Խնձոր

Պարունակում է ավելի մեծ քանակությամբ վիտամին C, քան նարինջը, չի գիրացնում և դանդաղեցնում է ուռուցքների աճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել