Ռուսաստանի դեսպանատան հերթն է։ Ոնց նայում եմ՝ հիմնականում հայեր են։ Խելոք կանգնել են, որ Պուտինին ընտրեն։ Ավելի ճիշտ Պուտինի խաչը համբուրեն։ Հիշում եմ, երբ էն պերմյակով վիժվածքը Գյումրիում մի ամբողջ ընտանիք վերացրեց, էս նույն դեսպանատան առաջ ընդամենը մի քանի հոգի մարդ էր հավաքվել բողոքի ակցիա անում։ Նույնն էլ ապրիլի պատերազմի օրերին, երբ բոլորը գիտեին, որ ադրբեջանցիները ռուսական զենքով էին մերոնց սպանում, էլի մի քանի հոգի մարդ էր հավաքվել ու բողոքի ակցիա անում։ Իսկ հիմա հարսով փեսով ազգ ու տակով հավաքվել հերթ են կանգնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել