Tert.am-ը գրում է.

Որևէ «կրեատիվություն» չինովնիկներից սպասել պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ վերջին հանդիպան ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը «կրեատիվ» առաջարկներ է արել:

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ հնարավոր կրեատիվությունը հիմա կարող է կապվել միայն ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ԱՄՆ ունեցած դիրքորոշման փոփոխության հետ:

«Մնացած բոլոր պահեստային տարբերակները բացառվել են: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը ևս ինտրիգային հայտարարություններ արեց՝ կիրառելով առեղծվածային ձևակերպումներ»,- նշեց փորձագետը:

Տրոֆիմչուկի խոսքով՝ Էլմար Մամեդյարովը հույս ունի, որ երեք պետություններում կայանալիք ընտրություններից հետո (խոսքը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի մասին է) բանակցային գործընթացը կընթանա «ավելի ինտենսիվ»: Այնինչ, ըստ նրա, դժվար է ասել, որ ինտենսիվությունը հավասարազոր կլինի արդյունավետությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել