Tert.am-ը գրում է.

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների ներկայիս քվեարկությունը Երևանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունում բացված ընտրատեղամասում աննախադեպ է մասնակիցների թվով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս ընտրություններն իսկապես աննախադեպ են ընտրողների, մեզ մոտ դեսպանատանը ընտրատեղամաս եկածների թվով: Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան, մենք ընտրում ենք մեր երեխաների ապագան, մեր  թոռների ապագան»,- ասել է Վոլինկինը լրագրողներին:

Նրա խոսքերով՝ դրանով է պայմանավորված այդ ակտիվությունը:

«Ժողովուրդը շահագրգռված է, որ երկիրն ավելի լավ վիճակում լինի, և այդ պատճառով տեսնում եք, թե ինչ ակտիվություն է: Ժամը մեկի դրությամբ՝ ընտրություններին արդեն մասնակցել է ավելի քան 1,6 հազար մարդ: Դա շատ մեծ թիվ է: Համեմատած նախորդ ընտրությունների հետ՝ այդ թիվը զգալիորեն գերազանցում է նախորդ ցուցանիշը»,- նշել է դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել