Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների, անքնության դեպքում։ Սամիթի թուրմն օգտագործվում է ջղաձգումների, մետեորիզմի, մեծ քանակով գազերի առկայության դեպքում։ Սամիթը միզամուղ հատկություն ունի, օգտագործվում է նաև փորկապության դեպքում։ Այն պայքարում է նաև լարվածության դեմ։

Թուրմ։ 2 ճաշի գդալ սամիթին 2 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե։ Օրվա ընթացքում խմեք 2-3 անգամ՝ 100 մլ։

Սամիթն օգտագործվում է ալերգիկ դերմատիտների բուժման, քրոնիկ սրտային անբավարարության, ջղաձգումների դեպքում։ Ուժեղ գլխացավերով ուղեկցվող աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 3 անգամ մի փոքր սամիթի թուրմ օգտագործել։

  • Սամիթի տերևներով թեյն օգտագործվում է անեմիայի և ասթմայի դեպքում։
  • Հաջողությամբ օգտագործվում է մաշկային խնդիրների դեպքում։
  • Կարող է կիրառվել աչքերի բորբոքային հիվանդությունների դեպքում։
  • Ցիստիտի, երիկամների քարերի դեպքում սամիթի սերմերով թուրմ է խորհուրդ տրվում։
  • Սամիթը նաև հրաշալի միջոց է որովայնի փքվածության դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել